Աճուրդ COVID-19

ԱՄՆ-ում կորոնավիրուսը համախմբել է հայտնիներին: Մի շարք բժշկական հաստատություններ գրանցել են խիստ անհրաժեշտ պարագաների պակաս և այդ բացը լրացնելու համար End COVID-19 անունով աճուրդ է իրականացվում գումար հավաքագրելու նպատակով:  Աճուրդի միջոցով մարդիկ վիրտուալ հանդիպման հնարավորություն են ստանում այնպիսի անունների հետ, ինչպիսիք են դերասան Քինան Թոմսոնը, երգիչ Նի Յոն, դերասանուհի Լիզա Ռինան և այլք: Հանդիպումները իրականացվում են Zoom-ի, Skype-ի կամ  FaceTime-ի միջոցով և կարող են արժենալ մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար դոլար: Նախաձեռնության առաջին իսկ շաբաթվա ընթացքում հաջողվել է հավաքագրել շուրջ 100.000 դոլար: Նշված գումարը ամբողջությամբ ուղղվել է հիվանդանոցներին դեմքի դիմակներով, դիմավահաններով և ձեռնոցներով ապահովելուն: