ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ

Էլեկտրոնային համակարգի միջոցով սակարկությունների կազմակերպման

1. Էլեկտրոնային համակարգի միջոցով առևտրի (այսուհետ`էլեկտրոնային առևտուր) իրականացման պայմանները և կանոնները (այսուհետ՝կանոններ) մշակվել են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը, իրավական ակտերին, բորսային առևտրի կանոններին, բորսային գործունեությունը կարգավորող այլ փաստաթղթերին համապատասխան և սահմանում են էլեկտրոնային առևտրի ընթացակարգը:
2. Կանոններում օգտագործվող հայեցակարգերն ու պայմանները կիրառվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
3. Էլեկտրոնային առևտրի մասնակիցների՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ովքեր սահմանված կարգով գրանցվել են համակարգում և մասնակցում են որպես գնորդ և (կամ) միջնորդ, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան: Համակարգում գրանցման ընթացակարգը, սակարկություններին մասնակցության գործընթացը, ժամանակացույցը, կիրառվող գործիքները, առանձնահատկություններն և այլ պայմաններն արտացոլված են համակարգի www.auctiononline.am պաշտոնական կայքում: Գրանցվելով, սակարկությունների բոլոր մասնակիցները տալիս են իրենց համաձայնությունը կանոնների և բորսայի կողմից սակարկությունների արդյունքում կազմվող Արձանագրության դրույթներին:

3.1.Հաշվի վերջնական ակտիվացումը կկատարվի 24 ժամվա ընթացքում, իսկ ոչ աշխատանքային օրը գրանցվելու դեպքում՝ առաջին իսկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե օպերատորի կողմից չկայացվի ակտիվացման այլ ժամկետների կամ դրա մերժման վերաբերյալ համապատասխան որոշում` ելնելով ներկայացված տվյալների իսկությունը լրացուցիչ ստուգելու անհրաժեշտությունից:

4. Էլեկտրոնային առևտրի գործարքներով վճարումները և դրամական փոխանցումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Էլեկտրոնային առևտրի գործարքների վճարված գումարների վերադարձը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Հաշվապահական հաշվառման կազմումը, որը հիմք է հանդիսանում հարկման օբյեկտների և հարկերի առնչությամբ առարկաների որոշման, ինչպես նաև հարկային պարտավորությունների հաշվարկման համար, իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության համաձայն:
7. Գույքի առքուվաճառքի կանոնակարգը, այդ թվում՝ապրանքների վերադարձման և կիրառության դեպքում՝ առաքման պայմանները, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով:
8. Վաճառողի (պատվիրատուի) կամ վերջինիս լիազորված,անձի (հետագայում` վաճառող) և ապրանքային բորսայի (հետագայում` բորսա) միջև կնքված պայմանագրի, դրա անբաժանելի մասը հանդիսացող գրությունների և հավելվածների հիման վրա, ինչպես նաև բորսայում գրանցված բրոքերների (դիլերների), բորսայի հետ հարթակի տրամադրման պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և վաճառողների միջև կնքված պայմանագրի, այդ թվում՝ բորսայի մասնակցությամբ կնքված բազմակողմ պայմանագրի շրջանակում ներկայացված հայտերի (հետագայում` հայտ) հիման վրա, էլեկտրոնային համակարգի օպերատորը (հետագայում`օպերատոր) կազմում է վաճառքի ներկայացվող ապրանքների, ծառայությունների, այլ ապրանքանյութական կամ ոչ նյութական արժեքների (հետագայում` գույք) ցանկը և ընդգրկում այն էլեկտրոնային համակարգ՝ վերջինիս միջոցով սակարկություններ իրականացնելու նպատակով:
9. Վաճառողը իրեն պատկանող գույքը կարող է ներկայացնել վաճառքի բրոքերի միջոցով կամ անմիջականորեն և կարող է գնել էլեկտրոնային համակարգում ներկայացված ցանկացած գույք նույն կարգավիճակով:
10. Բրոքերը սակարկություններին մասնակցում է հիմնականում որպես միջնորդ վաճառողի ու գնորդի միջև: Բրոքերը կարող է գնել և վաճառել պատվիրատուի անունից և վերջինիս հաշվին, պատվիրատուի անունից և իր հաշվին, իր անունից և պատվիրատուի հաշվին, սեփական կարիքների համար` իր անունից և իր հաշվին: Բրոքերն իրավունք ունի սակարկությունների ընթացքում միաժամանակ լինել և վաճառող, և գնորդ:
11. Սակարկություններն իրականացվում են սույն կանոններով և վաճառողների հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով, իսկ պայմանագրով սահմանված չլինելու դեպքերում` օպերատորի և/կամ բորսայի կողմից սահմանված կարգով: Սակարկությունների անցկացման ընթացիկ ձևը որոշում է օպերատորը, եթե այլ բան սահմանված չէ վաճառողի, միջնորդի կամ բորսայի կողմից: Սակարկություններում լոտը վաճառվում է հիմնականում՝ հրապարակային բաց աճուրդում՝ դասական և/կամ հոլանդական եղանակով, ինչպես նաև փակ աճուրդում` սահմանափակ մասնակիցների միջև՝դասական և/կամ հոլանդական եղանակով:
12. Աճուրդները իրականացվում են դասական եղանակով՝ գնի հաջորդական բարձրացումով, հոլանդական` գնի հաջորդական իջեցումով, ինչպես նաև այլ եղանակներով՝ բազմաբնույթ ընթացակարգերով:
13. Բաց և փակ աճուրդներում գնորդները մրցակցում են, նշելով գինը, որը նրանք կվճարեին լոտի համար կամ ծավալը, որը իրենք պատրաստ են գնել նշված գնով:
14. Սակարկվող լոտի գնային քայլը որոշվում է օպերատորի կողմից և կարող է փոփոխվել աճուրդի ընթացքում: Սակարկությունների ընթացքում, գնման առաջարկի բացակայության դեպքում, լոտերը կարող են մասնատվել օպերատորի կողմից, եթե դրա վերաբերյալ վաճառողի (պատվիրատուի) կողմից չեն ներկայացվել սահմանափակումներ: Նույն վաճառողին (պատվիրատուին)  պատկանող լոտերը կարող են վաճառվել մեկ կամ մի քանի համալիրով, եթե պայմանագրում չի գրանցվել առարկություն վաճառողի (պատվիրատուի) կողմից:
15. Եթե վաճառողի հետ կնքված պայմանագրում կամ ներկայացված հայտում հոլանդական եղանակով աճուրդի վերաբերյալ բերված չի գնի իջեցման չափը, ժամանակացույցը և/կամ հատման գինը, ապա բրոքերի կամ բորսայի կողմից կարող է առաջին և հերթական հոլանդական աճուրդի (աճուրդային փուլի) ժամանակ նշանակվել նվազագույն (հատման) գին` մինչև լոտի վաճառքը, անկախ մեկնարկային գնի մեծությունից:
16. Երկրորդ և ցանկացած հերթական աճուրդում կամ աճուրդային փուլում նշանակվող նոր հատման գինը կարող է իջեցվել կամ չփոփոխվել: Առանձին դեպքերում հատման գինը կարող է և բարձրացվել` ելնելով վաճառողի կամ իրավասու այլ անձի պահանջից:
17. Եթե հոլանդական աճուրդի ժամանակ որևէ գնային կետում հայտնվում է մեկից ավելի գնորդ, ապա այդ պահից համակարգն անցնում է տվյալ լոտի դասական աճուրդով սակարկմանը` վերջին հայտարարված գնի բարձրացմամբ:
18. Եթե դասական աճուրդում և հոլանդական աճուրդի ընթացքում մինչև հատման գինը ներառյալ, սահմանված ժամկետում, չի հայտնվում գնման առաջարկ, ապա համակարգը դադարեցնում է այդ լոտի տվյալ օրվա վաճառքը:
19. Նախորդ աճուրդի մեկնարկից մինչև հերթական աճուրդի մեկնարկն առնվազն մեկ ժամ առաջ ներկայացված պայմանագրի, հավելվածի և հայտի առարկան ընդգրկվում է տվյալ օրվա աճուրդ, եթե օպերատորի կողմից չկայացվի այլ որոշում:
20. Տվյալ օրվա աճուրդում չվաճառված գույքը կարող է ընդգրկվել հաջորդ աճուրդի ցանկում, բացառությամբ այն գույքի, որի սակարկման դադարեցման վերաբերյալ առկա է վաճառողի կամ այդ դադարեցումը կատարելու իրավասությունն ունեցող անձի հանձնարարականը: Օպերատորը, ելնելով հանգամանքներից կամ անհրաժեշտությունից, կարող է ցանկացած պահին դադարեցնել ամբողջ սակարկությունները կամ դրանց որոշ մասը, այդ պահին և հետագայում չարձանագրելով և ոչ մի գործարք, ինչպես նաև իր կողմից սահմանված ժամանակում վերսկսել սակարկությունները:
21. Սակարկությունների ընթացքը կարող է հսկվել միայն օպերատորի կողմից, բայց միևնույն ժամանակ այն թափանցիկ է սակարկությունների բոլոր մասնակիցների համար, բացառությամբ՝ փակ աճուրդների, երբ այն հասանելի է միայն սահմանված՝ սահմանափակ անձանց համար: Անկախ սակարկությունների տեսակից, սահմանված աճուրդի ավարտի ժամից մինչև մեկ րոպե առաջ և այնուհետև մեկ րոպեի ընթացքում գնային քայլի առկայության դեպքում, սակարկությունների ժամանակը երկարաձգվում է ևս մեկ րոպեով, և ավարտվում՝ վերջին քայլի կատարման ժամանակից հետո մեկ րոպեի ընթացքում հերթական քայլի բացակայության պարագայում:

22. Էլեկտրոնային համակարգում գնորդ արձանագրվելու դեպքում, համակարգից դրա վերաբերյալ համապատասխան իրազեկում և սակարկությունների արդյունքների արձանագրություն ստանալուց հետո, գնորդը ստանձնում է պարտավորություն կատարել իրեն վերապահված գործառույթները, այդ թվում՝ կատարել վճարումներ և այլ պահանջվող գործողություններ, սահմանված ժամկետներում: Պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման, ինչպես նաև՝ որպես սակարկությունների մասնակից գրանցման ընացքում  սխալ կամ ոչ պատշաճ տեղեկատվության տրամադրման կամ սույն կանոններին, կամ ՀՀ գործող օրենսդրությանը հակասող այլ գործողությունների իրականացման արդյունքում, գրանցված անձը կկորցնի բորսայի կողմից որոշման արդյունքում՝ կամ իր կողմից վճարված վճարը, կամ դրա մի մասը, կամ կենթարկվի այլ կարգապահական տույժի:
23.Մասնակցի կողմից համակարգում գրանցվելիս իր համաձայնությունն ընթացակարգերին տալու դեպքում, հետագայում գնորդ արձանագրվելիս, նրա կողմից ստորագրված է համարվում սակարկությունների արդյունքների արձանագրությունը:
24.Սակարկությունների ավարտից անմիջապես հետո, գործարքի առկայության դեպքում, սույն կանոնների 22-րդ կետում նշված արձանագրության օրինակը ստանում է նաև բորսան, ինչպես նաև, որոշ դեպքերում, այն կարող է տրամադրվել նաև վաճառողին: Գործարքի վկայականի կամ  բորսային այլ փատաթղթի կնքած և սկանավորած տարբերակը բորսան  ներկայացնում է վաճառողին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում, դրանով իսկ հաստատելով բորսային գործարքի կատարումը, ինչպես նաև կարող է տրամադրել այդ փաստաթղթերը նաև գնորդին՝ արձանագրության հետ զուգահեռ:
25. Էլեկտրոնային համակարգով կնքված գործարքները օպերատորի կողմից կարող են չեղյալ համարվել հետևյալ դեպքերում.
25.1.Գնորդը չի կատարել կամ թերի է կատարել իր պարտավորությունները (պահանջվում է վաճառողի, միջնորդի կամ այլ իրավասու անձի դիմումն այդ պարտավորությունների կատարման վերջնաժամկետի ավարտից հետո տասը բանկային օրվա ընթացքում):
25.2.Գնված գույքը չի համապատասխանում համակարգում նշված տվյալներին (պահանջվում է գնորդի դիմումը գործարքի կնքման օրվանից հինգ բանկային օրվա ընթացքում կամ գնորդի և վաճառողի դիմումները՝ գործարքի կնքման օրվանից տասը բանկային օրվա ընթացքում):
25.3. Էլեկտրոնային համակարգում կամ այն սպասարկման դաշտում արձանագրվել է տեխնիկական խոտան, որն անմիջականորեն ազդել է սակարկությունների ընթացքին և արդյունքներին:
25.4. Սակարկությունների մասնակիցների գործողություները չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը կամ սույն կանոններին:
26. Միջնորդի, գնորդի կամ վաճառողի կողմից վճարված միջնորդավճարի վերադարձման, մասնակի վերադարձման կամ վերադարձման մերժման որոշման կայացման իրավունքը վերապահվում է բորսային: Այդ հարցով բորսայի որոշման հետ չհամաձայնելու դեպքում, շահագրգիռ կողմը կարող է այն վիճարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
27. Էլեկտրոնային առևտրի մասնակիցների կողմից վճարվող մասնակցության իրավունքի վճարի չափը, ժամկետները, դրանց վճարող անձանց շրջանակը և այլ ընթացակարգերը սահմանվում են բորսայի կողմից ու կարող են փոփոխվել՝ ելնելով որոշակի հանգամանքներից, իրողություններից, ցանկացած ժամանակ, բացառությամբ՝ բուն սակարկությունների ընթացքում ընկած ժամանակահատվածի:
28. Սույն կանոնների ներկայացված եռալեզու տարբերակների միջև տարաձայնությունների կամ անհամապատասխանությունների դեպքում հիմք է ընդունվում հայերեն տարբերակը:
29. Սակարկությունների մասնակիցները, այդ թվում՝ բրոքերները և օպերատորը, պարտավորվում են չհրապարակել և չտարածել գաղտնապահական բնույթ պարունակող տեղեկատվությունը և փաստաթղթերը: