Գործարարի վիսկիների հավաքածուն ներկայացվել է աճուրդի
Ավելի քան երկու տասնամյակ գործարար Ռիչարդ Գուդինգը ճանապարհորդել է աշխարհով մեկ իր նախընտրած վիսկիների փնտրտուքով: Գուդինգի պապը 1936թ.-ին Դենվերում հիմնել էր Պեպսիի շշալցման ընկերությունը: Տարիներ շարունակ ընկերության տնօրինությունը ստանձնելուց հետո, Գուդինգը որոշում է զբաղվել բարեգործությամբ և իր սիրելի վիսկիներով: Նրա նպատակն էր հավաքագրել բոլոր հայտնի համերը և այդ պատճառով էլ այցելում էր վիսկիի արտադրման գործարանները և համտեսում դրանք: Նրան դուր էր գալիս այդ գործընթացը: Հետաքրքիրն այն է, որ այժմ հավաքածուում կան այնպիսի վիսկիներ, որոնց գործարանները այլևս չեն գործում: Հավաքածուում կան նաև շոտլանդական ու ճապոնական վիսկիներ, որոնք վերջին շրջանում ռեկորդային արժեքներով վաճառքներ են ապահովում: Սպասվող երկու աճուրդների ընթացքում (փետրվարին և ապրիլին) վաճառվելու է ավելի քան 3900 շիշ վիսկի. նախնական գնահատմամբ հավաքածուի արժեքը գերազանցում է 10 միլիոն դոլարը: