Ջեյն Բիրկինի օրիգինալ Hermès պայուսակը վաճառվել է 10 մլն դոլարով
Երգչուհի և դերասանուհի Ջեյն Բիրկինին պատկանող և Birkin մոդելի նախատիպը դարձած Hermès-ի օրիգինալ պայուսակը Sotheby's աճուրդում վաճառվել է 10.1 միլիոն դոլարով՝ դառնալով աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ պայուսակը։ Սև կաշվե պայուսակը ստեղծվել է երգչուհի և դերասանուհի Ջեյն Բիրկինի համար 1985 թվականին, այն բանից հետո, երբ նա ինքնաթիռում նստած է եղել Hermès-ի վարչության նախագահ Ժան-Լուի Դյումայի կողքին և պատահաբար գցել է պայուսակը, որի միջից ամբողջությամբ թափվել են երգչուհու բոլոր իրերը։ Դրանից հետո Ջեյն Բիրկինը հարցրել է իր կողքը նստած Դյումային, թե ինչու նորաձևության տունը չի կարող պատրաստել ավելի մեծ չափերով ու հարմար գրպաններով պայուսակներ։ Ժան-Լուի Դյուման ավելի ուշ պատրաստել է կանացի պայուսակի էսքիզ, որը համապատասխանում էր դերասանուհու ցանկություններին: Sotheby's-ից հայտնել են, որ Birkin պայուսակը վաճառվել է ինը շատ հետաքրքրված գնորդների կողմից մոտ 10 րոպե տևած աճուրդից հետո։ Գնորդը Ճապոնիայից մասնավոր կոլեկցիոներ է, որի անունը չի հրապարակվում, հաղորդում է BBC-ին։