Գարրի Ջորջը վայելում էր իր արձակուրդը ՆԱՍԱ-ում աշխատող ընկերոջ հետ, երբ վերջինս հայտնեց իրեն, որ փորձում են գտնել Apollo 11-ի թռիչքի ժապավենների բնօրինակները, սակայն անարդյունք: Ջորջը մտաբերելուց հետո արձագանքում է. «Դե ինչ, ընկեր, դրանք ինձ մոտ են»: Մինչ 2006 թվականին ՆԱՍԱ-ն խոստովանել էր, որ ոչ մի կերպ չեն կարողանում գտնել վայրէջքի ձայնագրության բնօրինակները, պարզվում է, որ ամբողջ ընթացքում դրանք գտնվել են 65-ամյա թոշակառուի արխիվում: Ջորջը քոլեջի ուսանող էր, երբ 1976 թ.-ին մասնակցում է կառավարական աճուրդի և շուրջ 1100 ձայնագրություններ ձեռք բերում 218 դոլարով: Որոշ ձայնագրություններ վաճառելուց հետո, Ջորջը որոշում է մնացածը նվիրաբերել եկեղեցուն, սակայն նրա հայրը նկատելով «Apollo 11 EVA» գրությունը, մտածում է, որ միգուցե ժապավենները հետագայում արժեք ունենան և առանձնացնում է դրանք: Ջորջի հայրը, փաստորեն, չէր սխալվել. ժապավենները Սոթբիզի կողմից կազմակերպված աճուրդում վաճառվեցին 1.8 միլիոն դոլարով: