Օնլայն աճուրդում վաճառվել է Մարադոնայի մարզաշապիկը
Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը, որով Դիեգո Մարադոնան ձեռքով գոլ է խփել անգլիացիների դարպասը 1986թ.-ի աշխարհի առաջնության խաղում, Սոթբիզի օնլայն աճուրդում վաճառվել է 7,14 միլիոն ֆունտ ստերլինգով (8,5 միլիոն եվրո)։ Մեկնարկային գինը 4,98 միլիոն ֆունտ ստերլինգ էր։Այդ խաղաշապիկով Մարադոնան 1986թ․ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում խաղացել է Անգլիայի հավաքականի դեմ։ Արգենտինան Մարադոնայի դուբլի շնորհիվ հաղթել էր 2։1 հաշվով։ Առաջին գոլը լեգենդար ֆուտբոլիստը խփել էր ձեռքով, սակայն մրցավարը չէր նկատել։ Այդ առաջնությունում Արգենտինան նվաճել է աշխարհի գավաթը՝ եզրափակչում հաղթելով գերմանացիներին։ Մարադոնան ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։