Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարը գնահատվել է ավելի քան 54 միլիոն ԱՄՆ դոլար
Նկարը պատկանել է Լիզերների ընտանիքին․ նրանում պատկերված է ընտանիքի դուստրը։ Կլիմտի այս կտավը հանրության տեսադաշտից անհետացել էր 1925 թվականից։ Այդ ժամանակից ի վեր նկարի ճակատագիրը հայտնի չէր, սակայն վերջերս պարզվել է, որ 1960 թվականից այն հանգրվանել է այլ ընտանիքի արխիվում: Նկարը վերադարձվել է Լիզերների ընտանիքի իրավահաջորդներին՝ ըստ միջազգային համապատասխան համաձայնագրի։ «Ֆրաուլեյն Լիզերի դիմանկարը» Կլիմտի վերջին գործերից էր։ Ընտանիքն այն հանել է աճուրդի, սակայն նախքան ապրիլի 24-ին կայանալիք աճուրդը նկարը կցուցադրվի Գերմանիայում, Հոնկոնգում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում: