‹‹Ապոլոն 11›› առաքելության կազմում դեպի Լուսին թռած ամերիկացի տիեզերագնաց Բազ Օլդրինի բաճկոնը հուլիսի 26-ին Սոթբիզում վաճառվել է 2,77 մլն դոլարով: Նախկին տիեզերագնացը դեպի Լուսին թռիչքը կատարել է 1969թ.-ին:
Բաճկոնը կրակադիմացկուն նյութից է, աջ կրծքին ՆԱՍԱ-ի զինանշանն է, ձախ կրծքին՝ «Ապոլոն 11» առաքելության զինանշանը և տիեզերագնացի անունը:
Ինչպես նշում է BBC-ն, սա այն բազմաթիվ իրերից մեկն է, որոնք 92-ամյա օդաչուն որոշել է վաճառքի հանել։
Բաճկոնը դարձել է ամերիկյան տիեզերական ամենաարժեքավոր արտեֆակտը, որը երբևէ վաճառվել է աճուրդում: