5 տղամարդ մուտք են գործում սենյակ, մոտ 10 րոպե հեռախոսով զրուցելուց հետո իջեցնում են սեղանին դրված փոքրիկ դրոշակները … ահա, և վերջ: Տեղի ունեցավ լոնդոնյան ոսկու ֆիքսինգը: Այս արարողակարգը իրականացվում է ժամը 10:30 և 15:00 նույն կերպ, նույն տեղում և հիմանականում նույն կազմակերպությունների մասնակցությամբ արդեն երկա՜ր տարիներ: Լոնդոնյան ոսկու ֆիքսինգը առաջին անգամ իրականացվել է 1919թ.-ի սեպտեմբերի 12-ին՝ նպատակ ունենալով վերսկսելու ոսկու շուկայի շարժը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Նախագահելով 85 տարի՝ Ռոտշիլդի բանկը 2004թ.-ին հայտարարում է, որ հեռանում է լոնդոնյան ոսկու շուկայից: Ներկայումս շուկան կարգավորում են մնացյալ 5 հիմնական անդամները՝ Scotia-Mocatta, Barclays Capital, Deutsche Bank, HSBC և Société Générale: Ահա, թե ինչպիսի պատմություն է թաքնված բոլորին հայտնի «ֆիքսինգի» հետևում: