Գուստավ Կլիմտի նկարած վերջին դիմանկարն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Sotheby's-ը Կլիմտի այս դիմանկարն անվանել է «վերջին գլուխգործոց»: «Հովհարով տիկինը» կտավը մուրճի տակ է հայտնվել Լոնդոնում կայացած աճուրդում 85,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (108,4 միլիոն դոլար): Ըստ Sotheby's-ի՝ «Dame mit Fächer»-ն ավստրիացի նկարչի արվեստանոցում հայտնաբերված երկու նկարներից մեկն էր՝ 1918 թվականին նրա մահից հետո։ «Dame mit Fächer»-ը Կլիմտի այն սակավաթիվ դիմանկարներից մեկն է, որը դեռեւս մասնավոր ձեռքերում է: Տարօրինակ կերպով, այն քառակուսի է եւ ունի մոտավորապես մեկ մետր բարձրություն եւ լայնություն: Ի տարբերություն Կլիմտի ամենահայտնի դիմանկարներից շատերի, աշխատանքը չի պատվիրվել, ինչը նշանակում է, որ այն հավանաբար նկարվել է իր հաճույքի համար: