Գաղտնիության քաղաքականություն

 

Տեղեկությունների հավաքագրումը, օգտագործումը և չբացահայտումը

 

Օգտվելով auctiononline.am կայքից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս կայքում շարադրված պայմաններին:

Կայքում կարող են հավաքագրվել, նաև պահվել հետևյալ անձնական տեղեկությունները.

  • անուն,ազգանուն, հայրանուն, ինչպես նաև՝ հեռախոսահամար(ներ), e-mail հասցե
  • բանկային ռեկվիզիտներ և այլ տվյալներ
  • կայքով կատարած գնումների պատմություն, նախընտրած ապրանքների ցանկ և այլն
  • նամակագրություն (էլեկտրոնային նամակներ):

Մենք չենք տիրապետում Ձեր վճարային քարտի որևէ տվյալի՝ առցանց վճարումները կայքում իրականացվում են ArCa վճարային համակարգի միջոցով:

Անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակն է հարմարավետ, ապահով, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելը:

Միաժամանակ, սույնով Դուք համաձայնում եք, որ կարող են օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

  • ծառայությունների մատուցման և օգնության ապահովման նպատակով
  • ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում ու բարելավում
  • որոշ իրավիճակներում հետախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտգրտում կամ հաղորդում
  • սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և/կամ այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում

Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի տրամադրեք Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին, իսկ եթե այնուամենայնիվ տրամադրել եք այն այլ անձի, հիշեք, որ Դուք եք պատասխանատու Ձեր հաշվից կատարված բոլոր գործողությունների համար: 

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի, բացառությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: