Հաճախակի տրվող հարցեր
Հարց. Ո՞վ կարող է մասնակցել սակարկություններին
Պատասխան. Այս հարթակում իրականացվող սակարկություններին կարող են մասնակցել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ովքեր սահմանված կարգով գրանցվել են հարթակում, վճարել են նախավճար կամ սահմանված կարգով ազատվել են այդ վճարից, սակարկությունների կանոնները և պայմանները խախտելու, սակարկությունների բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ այլ գործողությունների համար կայքը սպասարկող անձնակազմի կողմից չեն ճանաչվել «ոչ բարեխիղճ մասնակից»:
Հարց. Ինչքա՞ն է կազմում մասնակցության իրավունքի վճարը
Պատասխան. Սակարկություններին մասնակցության իրավունքի վճարը սահմանվում է տվյալ գույքի մեկնարկային գնի 5%-ը: Միաժամանակ, վստահելի հաճախորդները, ովքեր ձեռք կբերեն սակարկություններին մասնակցության և վճարումների միայն պատշաճ կատարման դրական պատմություն, կունենան հնարավորություն հետագայում մասնակցել սակարկություններին առանց մասնակցության իրավունքի վճարի կամ թերի վճարներով:
Հարց. Ինչքա՞ն է կազմում մատուցվող ծառայությունների միջնորդավճարը
Պատասխան. Միջնորդավճարները սահմանված են նվազագույն արժեքներով: Յուրաքանչյուր լոտի համար միջնորդավճարի չափը ներկայացվում է տվյալ գույքի նկարագրության մեջ և գործարքի առկայության դեպքում գանձվում է հաղթող մասնակցի հաշվեկշռում առկա մասնակցության իրավունքի վճարից: Վճարված մասնակցության իրավունքի վճարը, գնորդի ցանկությամբ, կարող է հետագայում օգտագործվել որպես այլ գույքի սակարկություններին մասնակցության իրավունքի վճար:
Հարց. Կարող են արդյոք պոտենցիալ մասնակիցները ստանալ խորհրդատվություն հարթակի աշխատանքի և կիրառվող ընթացակարգերի վերաբերյալ
Պատասխան. Հարթակը սպասարկող աշխատակազմը պատրաստ է անվճար և Ձեր կողմից նախընտրած եղանակներից որևէ մեկով` այցելության,հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: Միաժամանակ, Դուք կարող եք օգտվել հարթակում գրանցված և արհեստավարժ բրոքերների ծառայություններից, ովքեր կկատարեն Ձեր հանձնարարականը Ձեզ համար առավել բարենպաստ պայմաններով: