Առաջին օնլայն աճուրդները

Հաճախ կարելի է հանդիպել բանավեճեր այն հարցի շուրջ, թե երբ են իրականացվել առաջին օնլայն աճուրդները: Շատերը կմտաբերեն eBay-ը (կամ AuctionWeb), որովհետև մեծավ մասամբ օնլայն աճուրդների հետ առաջին անգամ առնչվել են հենց այդ կայքի շնորհիվ: Մի շարք այլ կայքեր նույնպես դիտարկվում են իբրև թեկնածուներ, սակայն իրականում օնլայն աճուրդները ի սկզբանե առհասարակ չեն իրականացվել առցանց եղանակով: CompuServe (նախկինում MicroNET) and The Source սպասարկման խոշոր առցանց ծառայությունները դեռևս 1980-ականներին իրականացնում էին աճուրդներ, ինչպիսին էր օրինակ 1983թ.-ի Sony Walkman-ներինը: Սակայն նշված աճուրդների ընթացակարգը մերօրյա օնլայն աճուրդներից տարբերվում էր նրանով, որ կազմակերպիչը համակարգի տեղեկագրերի տախտակում տեղադրում էր լոտի մասին տեղեկատվությունը, որն ընդգրկում էր լոտի նկարագրությունը, մեկնարկային գինը և աճուրդի ավարտը, իսկ լուսանկար տեսնելու կամ մանրամասներին ծանոթանալու համար մասնակիցը կարող էր դիմել միայն մեյլի միջոցով, քանի որ տեխնիկական հնարավորությունները չէին ներում այդ ամենը արտացոլել համակարգում: Հասկանալի է, որ գնային առաջարկները նույնպես ընդունվում էին մեյլով: