Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն I Բոնապարտի (1769-1821) գլխարկը վաճառվել է Ֆոնտենբլոյի աճուրդում մոտ 2 միլիոն եվրոյով, հաղորդում է աճուրդը կազմակերպող Osenat աճուրդի տունը։ Նապոլեոնին պատկանող ամենաթանկ իրը համարվում էր կայսեր մեկ այլ գլխարկը, որը 2014 թվականին հարավկորեացի մի գործարար գնել էր 1,8 միլիոն եվրոյով։ Ենթադրվում է, որ հենց այս գլխարկն է Նապոլեոնը կրել Inconstant նավի վրա, որով փախել էր Էլբա կղզու աքսորից 1815 թվականին: Կարծիք կա, որ պահպանվել է Նապոլեոնի 20 գլխարկ, եւ դրանցից շատերը մասնավոր հավաքածուներում են։