Քրիսթիզի աճուրդային տունը հունիսի 27-ին անցկացրել Է հետպատերազմյան և արդի արվեստի աճուրդ: Այդ երեկո հասույթը կազմել Է 207,3 մլն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ Է Եվրոպայում այս սեգմենտի համար: Աճուրդում վաճառվել Է ներկայացված լոտերի 87 տոկոսը, ինչպես նաև սահմանվել Է հինգ համաշխարհային ռեկորդ, այդ թվում՝ ռեկորդը գերազանցել Է Իվ Քլյայնի “Le Rose du bleu” (1960) գործը: Նկարը հեռախոսով անհայտ գնորդին Է վաճառվել 36,7 մլն դոլարով: Այսպիսով, Իվ Քլյայնը դարձել Է Ֆրանսիայի հետպատերազմյան ամենաթանկ նկարիչը:
33,6 մլն դոլար են վճարել Ֆրենսիս Բեկոնի (1964) «Ինքնանկարի ուրվանկար» գործի համար: