Պաբլո Պիկասոյի «Մերկ պառկած կինը» (Femme nue couchee) նկարը, որը պատկերում է նկարչի սիրելի Մարիա Թերեզա Վալտերին, մայիսի 17-ին Սոթբիզի աճուրդում վաճառվել է 67,5 միլիոն դոլարով: Կտավը դարձել է աճուրդային օրվա ընթացքում վաճառված լոտերից ամենաթանկը։ Նկարիչը կտավը ստեղծել է 1932թ․-ին, երբ Պիկասոն և Մարի Թերեզ Վալտերը ապրում էին Բուաժելու ամրոցում։ Այնտեղ ստեղծվել են սյուրռեալիզմի շրջանի Պիկասոյի գլխավոր գլուխգործոցները։