13.5 կիլոգրամանոց լուսին

Քրիսթիզ աճուրդի տունը աճուրդի է ներկայացրել երկնաքար, որը հայտնաբերվել է Սահարա անապատում երկու տարի առաջ: Ամենայն հավանականությամբ այն Երկրի վրա հայտնվել է հնագույն ժամանակներում տեղի ունեցած երկնաքարային անձրևի ժամանակ: Հաշվի առնելով, որ տարիների ընթացքում մարդկության հավաքագրած երկնաքարերի ընդհանուր քաշը չի գերազանցում 680 կիլոգրամը, կարելի է հասկանալ, թե որքան յուրօրինակ աճուրդային իրի մասին է խոսքը: Երկնաքարի մեկնարկային գինը 2.5 միլիոն դոլար է: