Christie's-ը հայտարարել է ռեկորդային վաճառքի մասին

 Christie's-ի արդյունքները ներառում են 7,2 միլիարդ դոլար աճուրդային վաճառքից (ներառյալ առցանց աճուրդները) և 1,2 միլիարդ դոլար՝ մասնավոր վաճառքից:

artguide.com-ի հաղորդմամբ, աճուրդային տունը նման  ցուցանիշի հասել է մի շարք հայտնի հավաքածուների հաջող վաճառքի արդյունքում, ներառյալ Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի հավաքածուն. այն բերել է 1,6 միլիարդ դոլար։ Բացի այդ, Էնդի Ուորհոլի «Կապույտ Մերլինը» (1964 թ.) դարձել է երբևէ աճուրդում վաճառված 20-րդ դարում ստեղծված ամենաթանկ կտավը։ Christie's-ի վաճառքի մեծ մասը կազմել է 20-րդ և 21-րդ դարերի արվեստի գործեր, գումարը կազմել է 6,2 միլիարդ դոլար, ինչը 21%-ով ավելի է, քան անցյալ տարի: