Սև Ford Escort RS Turbo-ն, որը Դիանան վարել է 1985 թվականի օգոստոսի 23-ից մինչեւ 1988 թվականի մայիսի 1-ը, Silverstone Auctions-ում վաճառվել է բրիտանացի գնորդին 650 000 ֆունտ սթեռլինգով: Ֆորդի գործարանում Արքայադուստր Դիանայի համար բարելավվել էր ռադիատորի վանդակաճաղը և լրացուցիչ հետևի հայելի էր ավելացվել անվտանգության աշխատակցի համար, որի հետ նա պետք է վարեր ավտոմեքենան:
Չնայած նրան, որ Լեդի Դին ավելի թանկ ավտոմեքենաներ է վարում՝ աճուրդի ներկայացուցիչները նշել էին, որ Ford Escort-ը շատ ավելի արժեքավոր մոդել է և կարող է նմանատիպ մոդելներից երեք անգամ ավելի թանկ վաճառվել:
«Մենք չենք զարմանա, եթե այն վաճառվի 100 000 դոլարով»,- նշել էր Silverstone Auctions-ի դասական ավտոմեքենաների մասնագետ Արվել Ռիչարդսը: