Ամենամեծ ռուբինն աճուրդում վաճառվել է ռեկորդային 34,8 մլն դոլարով

Քարը Նյու Յորքում վաճառվել է 34,8 մլն դոլարով: Այն 1 տարի առաջ կանադական Fura Gems ընկերությունը հայտնաբերել է Մոզամբիկի հանքերից մեկում։ Վաճառքից առաջ Sotheby’s աճուրդի տունը քարը բնորոշել է «չափազանց հազվագյուտ» և «ամենարժեքավոր և կարևոր» ռուբինը, որը երբևէ հայտնվել է շուկայում: Ռուբինն անվանել են Estrela de Fura, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է Ֆուրայի աստղ: Ի սկզբանե հայտնաբերված քարը կշռել է 101 կարատ: Հայտարարության մեջ Fura Gems-ի տնօրեն Դև Շեթին նշել է, որ այս չափի և որակի քարերը «գործնականում չլսված են»: