Մոտ երեքդարյա հնության գործիքը, որը գովաբանվում է որպես ‹‹Ջութակների Լեոնարդո դա Վինչի››, ստեղծվել է 1736թ.–ին հարգված իտալացի լյութեր Ջուզեպպե Գուարների կողմից: Այն պատկանում է վիրտուոզ Ռեգիս Պասկեին: Ջութակն աճուրդի կհանվի հունիսի 3-ին՝ եռօրյա դիտումներից հետո: Դրա մեկնարկային գինը գնահատվում է 4-ից 4,5 մլն եվրոյի չափով: Ակնկալվում է, որ Ֆրանսիայում իրականացվող աճուրդում այն կվաճառվի 10 մլն եվրոյով: