1955թ.-ի Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut կուպեն ստեղծվել է ընդամենը երկու նախատիպերից, որն էլ վաճառվել է մայիսի 5-ին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում գտնվող Mercedes-Benz-ի թանգարանի գաղտնի աճուրդում 135 մլն եվրոյով: Մյուս մոդելը, որպես Mercedes-Benz-ի սեփականություն կշարունակի ցուցադրվել Շտուտգարտի թանգարանում: Մեքենան ստեղծվել է ինժեներ Ռուդոլֆ Ուլենհաութի կողմից` W196 R Grand Prix մրցարշավային մեքենայի մոդելի հիման վրա, որը հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի երկու առաջնություններում 1954թ.-ին և 1955թ.-ին իտալացի վարորդ Խուան Մանուել Ֆանգիոյի հետ: