Լա Պերեգրինա մարգարիտը

Քիչ զարդաքարեր կան աշխարհում, որոնք ունեն 500 տարվա պատմություն և անցել են ձեռքից ձեռք, ընդ որում, արքայական ընտանիքներից ու կայսրուհիներից հասնելով հոլիվուդյան  աստղերին: Այս դեպքում խոսքը Լա Պերեգրինա մարգարիտի մասին է, որը գտնվել է Պանամայի ափերին դեռ 1576թ.-ին: Այս կատարյալ տանձաձև մարգարիտը 1582թ.-ին ձեռք է բերում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդը և այն երկրի ամենակարևոր թագերից մեկի մասնիկն է դառնում:  Թագը շուրջ 200 տարի ծառայում է թագավորական ընտանիքին՝ հասնելով Նապոլեոն Բոնապարտի ավագ եղբորը, որը Նեապոլի և Սիցիլիայի թագավորն էր: 1969թ.-ին դերասան Ռիչարդ Բուրտոնը աճուրդում վճարեց 37.000 դոլար, որպեսզի ձեռք բերի Լա Պերեգրինան իր կնոջ՝ Էլիզաբեթ Թեյլորի ծննդյան առթիվ: Այդ ժամանակ արդեն մարգարիտը դարձել էր Քարթիերի գեղեցիկ վզնոցի մասնիկը: 2011թ. դեկտեմբերին Թեյլորի անձնական զարդերի հավաքածուի աճուրդը ռեկորդ է գրանցում, քանի որ բնական մարգարտով զարդը վաճառվում է 11.842.500 դոլար արժեքով: