18.18-կարատանոց թանկարժեք քարի անունն է «Բախտի ադամանդ»: Ըստ մասնագետների, այն կարող էր վաճառվել 38-ից 54 միլիոն դոլարով: Ադամանդը դասվում Է IIa ֆիզիկական տիպին, որն այնքան հազվագյուտ Է, որ դրան Է պատկանում աշխարհում արդյունահանվող ակնագործական ալմաստների ընդամենը շուրջ 2 տոկոսը: Գնորդի անունը հայտնի չէ: Քրիստիսի աճուրդի տան երբևէ վաճառած ամենաթանկ ադամանդը՝ 18.96-կարատանոց Winston Pink Legacy-ն 2018 թվականին վաճառվել է 50 միլիոն 400 հազար դոլարով, ինչը համարվում է ռեկորդ վարդագույն ադամանդների վաճառքի պատմության ընթացքում: