Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի երկու ատրճանակները, որոնցով նա փորձել էր ինքնասպանություն գործել, աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով։ Ատրճանակները վաճառվել են հուլիսի 7-ին, Osenat աճուրդի տանը՝ Ֆոնտենբլոյի պալատի մոտ, որտեղ Նապոլեոնը փորձել էր ինքնասպան լինել 1814 թվականին գահից հրաժարվելուց հետո: Ատրճանակները զարդարված են ոսկով և արծաթով, դրանց վրա պատկերված է Նապոլեոնի պրոֆիլը։