Նապոլեոն Բոնապարտի ատրճանակները աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի երկու ատրճանակները, որոնցով նա փորձել էր ինքնասպանություն գործել, աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով։ Ատրճանակները վաճառվել են հուլիսի 7-ին, Osenat աճուրդի տանը՝ Ֆոնտենբլոյի պալատի մոտ, որտեղ Նապոլեոնը փորձել էր ինքնասպան լինել 1814 թվականին գահից հրաժարվելուց հետո: Ատրճանակները զարդարված են ոսկով և արծաթով, դրանց վրա պատկերված է Նապոլեոնի պրոֆիլը։