Նյույորքյան աճուրդը Լոնդոնում

Հունիսի 29-ից սկսած Սոթբիզ աճուրդի տունը մեկնարկելու է իր հեռավար աճուրդները: Աճուրդավար Օլիվեր Բարքերը Լոնդոնից նոր ձևաչափով կապ է հաստատելու աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գործընկերների հետ, որոնք հեռախոսազանգերի միջոցով ընդունելու են մասնակիցների գնային առաջարկները: Բարքերը ինքն էլ նշում է, որ առաջին անգամ նյույորքյան աճուրդը պետք է իրականացնի Լոնդոնից: Երկու տարին մեկ անգամ իրականացվող անվանի արվեստային աճուրդը, որը պետք է տեղի ունենար մայիսին, հետաձգվել էր համաճարակի պատճառով և այժմ Սոթբիզը կլրացնի այդ բացը: Այս օրինակին շուտով նաև հետևելու են մի շարք այլ հեղինակավոր աճուրդի տներ: