Վան Գոգի կտավը Քրիսթիզի աճուրդում վաճառվել է 117 մլն դոլարով
Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» կտավը Նյու Յորքի Քրիսթիզի աճուրդում վաճառվել է 117 մլն դոլարով։ Կտավը ամերիկացի գործարար, Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի (1953-2018) հավաքածուից է: Նոր սեփականատիրոջ անունը դեռ հայտնի չէ, սակայն փորձագետները ենթադրում են, որ նա ասիական ծագում ունի։ Աճուրդների ներկայացուցչի խոսքով՝ այդ գինը ռեկորդ է դարձել նիդեռլանդացի նկարչի գործերի համար: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1990 թվականին, երբ «Բժիշկ Գաշեի դիմանկարը» գնել էր ճապոնացի գործարարը՝ 82 միլիոն դոլարով: