Էյնշտեյնի նամակն աճուրդային եղանակով վաճառվել է մոտ 4 միլիոն դոլարով
Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ ուղղված ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին (1933-1945 թթ.) Christie's աճուրդում վաճառվել է 3,992 միլիոն դոլարով, տեղեկացվում է աճուրդի տան կայքում։ Փաստաթղթի գնահատված արժեքը կազմել է 4-6 մլն դոլար։ 1939 թվականի օգոստոսի 2-ի նամակում ֆիզիկոսը նկարագրում է նացիստական Գերմանիայի միջուկային ծրագրի աշխատանքը և ենթադրում, որ այս գիտական հետազոտությունը կարող է հանգեցնել միջուկային ռումբի ստեղծմանը։ Նամակի առաջին տարբերակը 45 թվականից պահվում է թանգարանում։ Երկրորդ տարբերակը, որն ավելի կարճ էր, գտնվում էր Miscrosoft-ի համահիմնադիր Պոլ Ալենի մասնավոր կոլեկցիայում, որն էլ վաճառվել է աճուրդով։