Ռուբիկային Մոնա Լիզան

Ֆրանսիացի արտիստը «ներխուժում» է արվեստի աշխարհ և ներկայացնում հին վարպետների գործերը յուրօրինակ մեկնաբանությամբ: Իր ինքնությունը անհայտ պահպանել ցանկացող «Ներխուժող» մականվամբ արտիստը շրջում է դիմակով և լուսանկարվելու դեպքում էլ պնդում, որ իր դեմքի հատվածը արտացոլված չլինի պատկերում: Նրա հեղինակած 330 ռուբիկի խորանարդներից պատրաստված Մոնա Լիզան աճուրդում վաճառվել է 520.680 դոլարով (շուրջ 3 անգամ գերազանցելով նախնական գնահատված արժեքը), ընդ որում, աճուրդի օրն էլ իր հերթին զուգադիպել է Լուվրում անցկացվող Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակին նվիրված միջոցառումներին: Ռուբիկային Մոնա Լիզան ստեղծվել է 2005թ.-ին և «Ռուբիկկուբիզմ» շարքում առաջին ստեղծագործությունն է: