Աճուրդի կհանվեն Ֆրեդի Մերկուրիի անձնական իրերը

Երաժշտի մահից ի վեր բոլոր իրերը պահվել են Լոնդոնի Քենսինգթոնի շրջանում Մերկուրիի «Գարդեն լոջ» առանձնատանը: Երաժշտի կտակի համաձայն՝ դրանք տան հետ միասին մնացել են բրիտանուհի Մերի Օսթինին, որին Մերկուրին անվանել է «իր ամբողջ կյանքի սերը»։ «Երկար տարիներ ես բերկրանք և առանձնաշնորհ եմ ունեցել ապրելու՝ շրջապատված այն բոլոր սքանչելի իրերով, որոնք Ֆրեդին այնքան ցանկանում էր ունենալ և այնքան սիրում էր: Բայց տարիներն անցել են, և եկել է ժամանակը, որ բարդ որոշում կայացնեմ՝ փակելու իմ կյանքի այս շատ առանձնահատուկ գլուխը», - մեջբերում է Օսթինի խոսքը պարբերականը: Աճուրդի կհանվի նաև «We are the Champions» երգի բառերի աշխատանքային տարբերակը, որն, ամենայն հավանականությամբ, կվաճառվի մինչև 300 հազար ֆունտ ստեռլինգով: Վաճառվող ապրանքներում առկա են աստղի տեսքով վարդագույն ակնոց, որոնք Մերկուրին կրել է իր խմբի 1977 թվականի «We Will Rock You» հիթի տեսահոլովակում, նրա փոքրիկ Tiffany & Co. բեղերի սանրը, կիթառ, որը ենթադրվում է, որ օգտագործվել է «Crazy Little Thing Called Love» գրելու և ձայնագրելու համար, ժիլետը, որը Մերկուրին կրել է 1991 թվականին «These Are the Days of Our Lives» երգի վերջին տեսահոլովակում և Պաբլո Պիկասոյի փորագրությունը՝ «Ժակլինը սև գլխարկով» անվանումով։ Լոտերի նախաաճուրդային ցուցահանդեսը տեղի կունենա Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Հոնկոնգում և Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում իրերը կցուցադրվեն օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 5-ը` այն օրը, երբ Մերկուրին կդառնար 77 տարեկան: Աճուրդը նշանակված է սեպտեմբերի 6-ին։