Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակը վաճառել է 103,5 մլն դոլարով

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող, «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի մեդալն ԱՄՆ-ում վաճառվել է 103,5 մլն դոլարով. մեկնարկային գին է սահմանվել 500 000 դոլարը, որը բարձրացել է մինչև 16,6 մլն դոլարի, այնուհետև անհայտ գնորդը հեռախոսով առաջարկել է 103,5 մլն դոլար:

Աճուրդի մեկնարկից առաջ Մուրատովը հայտնել էր, որ ամբողջ գումարը փոխանցվելու է  ՅՈՒՆԻՍԵՖ-ին. միջազգային կազմակերպությունը պարտավորվել է մեդալի վաճառքից ստացված հասույթը փոխանցել այն պետություններին, որտեղ ապաստանել են ուկրաինացի փախստական երեխաները։

Մուրատովը մրցանակն ստացել էր 2021 թ. ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսայի հետ՝ «կարծիքի արտահայտման ազատությունը պաշտպանելու ջանքերի համար»։