Լոնդոնի մեյֆեյրյան աճուրդում 185000 դոլար արժեքով վաճառվել է ոսկե «հովազ» մետաղադրամ: Նշված մետաղադրամը հայտնաբերել է Էնդի Քարթերը, որը թոշակի անցած 65 տարեկան գիտնական է: Վերջինս պատահաբար գտել է այն Նորֆոլքի հողատարածքներից մեկում մետաղ հայտնաբերող սարքի միջոցով փնտրտուքների ընթացքում: Մետաղադրամը թվագրվում է 1344 թվականի հունվարով և նշված ժամանակաշրջանում իր արժեքով հավասար կլիներ հասարակ բնակչի մեկ ամսվա աշխատավարձին: Այն հատել են Էդվարդ 3-րդ արքայի օրոք Եվրոպայի հետ առևտուր իրականացնելու նպատակով: Քարթերը նշել է, որ աճուրդից ստացված գումարը կիսելու է հողատարածքի սեփականատիրոջ հետ: