Աշխարհի ամենաթանկ կոշիկները վաճառվել են ռեկորդային 2,2 միլիոն դոլարով

 Մայքլ Ջորդանի խաղակոշիկները Sotheby's աճուրդում վաճառվել են 2.24 միլիոն դոլարով: Դա ռեկորդային գումար է աճուրդում երբևէ վաճառված սպորտային խաղակոշիկի համար: Այդ խաղակոշիկներով Ջորդանը մասնակցել էր NBA-ի 1998 թվականի եզրափակչի երկրորդ խաղին, որտեղ «Չիկագո Բուլզը» առավելության էր հասել «Յուտա Ջազի» նկատմամբ: Խաղից հետո Մայքլ Ջորդանը մակագրել էր խաղակոշիկներն ու տվել հյուրերի հանդերձարանը սպասարկող տղային: Այդ մրցաշրջանի եզրափակիչը վերջինն էր Ջորդանի կարիերայում։ Այդ եզրափակչի մասին հետագայում նկարահանվեց «Վերջին պարը» վավերագրական ֆիլմը։ Նախորդ ռեկորդը նույնպես գրանցվել էր Մայքլ Ջորդանի խաղակոշիկի աճուրդային վաճառքում։ 2021-ին Sotheby’s-ը Ջորդանի Nike խաղակոշիկները վաճառել էր 1,47 միլիոն դոլարով։