Ամենաթանկ լոտը դարձել է երկաթե գահը, որի համար պայքարում էին սերիալի կերպարները բոլոր ութ սեզոնների ընթացքում: Դրույքների վեց րոպեանոց մարտից հետո գահը վաճառվել է 1,49 մլն դոլարով։ Պատճենը պատրաստված էր պլաստիկից եւ ձուլակտորից՝ ըստ էկրանային տարբերակի, հետո ներկվել էր մետաղական գույնով եւ զարդարվել թանկարժեք քարերով։ Բաղձալի երկաթե գահից բացի՝ ավելի քան 30 այլ լոտեր են ունեցել վեցանիշ արժեք։ Ջոն Սնոուի ֆիրմային թուրը՝ Երկար ճանկը, որն էկրանին տնօրինում էր Քիտ Հարինգտոնը, վաճառվել է 400 000 դոլարով, իսկ նրա գիշերային հսկման կոստյումը ծանր վերարկուով վաճառվել է 337 500 դոլարով։ Երկու իրերը դարձել են երկարատեւ սակարկությունների պատճառ։