Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի հեղինակած Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը մայիսի 9-ին Քրիսթիզ աճուրդի տանը վաճառվեց 195,04 մլն դոլարով՝ սահմանելով ռեկորդ որպես ամերիկյան արվեստի ամենաթանկ ստեղծագործություն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ աճուրդի ժամանակ դիմանկարի ակնկալվող արժեքը գնահատվում էր մոտ 200 մլն դոլար: Դիմանկարի համար պայքարում էին չորս գնորդ,սակայն հաղթող է դարձել ամերիկահայ արտ-դիլեր Լարրի Գագոսյանը: