Երբևէ աճուրդում վաճառված ամենամեծ ադամանդը

‹‹The Rock›› ադամանդը՝ ամենահազվագյուտ գոհարներից մեկը, որը կատարյալ տանձաձև է և 228.31 կարատ քաշ ունի (մոտավորապես գոլֆի գնդակի չափ է), մայիսի 11-ին վաճառվեց Ժնևի Քրիսթիզ աճուրդի տանը 21.9 մլն դոլարով: Ժնևի վաճառքին ընդառաջ այն ցուցադրվել է Դուբայում, Թայբեյում և Նյու Յորքում: Քարն արդյունահանվել և հղկվել է Հարավային Աֆրիկայում ավելի քան 20 տարի առաջ: Քրիսթիզի հայտարարության համաձայն ադամանդը Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի կողմից գնահատված  D-Z գույնի ադամանդներից ամենամեծն է և ունի G գույն ու VS1 հստակություն։